Ոսկրային համակարգը ներառում է մարմնի բոլոր ոսկորները և հոդերը: Կմախքն ապահովում է պաշտպանություն փափուկ հյուսվածքների համար, որոնք կազմում են մարմնի մնացած մասը: Ոսկրային լծակները և դրանց միացումները, կմախքային մկանների հետ միասին կազմում են հենաշարժիչ համակարգը:
Ոսկրերն ու միացումները համարվում են Հենշարժիչ համակարգի պասիվ մասը, իսկ մկանները ակտիվ մասը։
Ոսկրերում տեղակայված կարմիր ոսկրածուծը մասնակցում է արյունաստեղծմանը։
Ոսկրերը մասնակցում են նաև կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և մագնեզիումի նյութափոխանակությանը, որոնք էլ իրենց հեթին ոսկրային համակրգին ապահովում են ամրությամբ, էլաստիկությամբ։
Մանկական հասակում ոսկրերում գերակշռում են օրգանակ նյութերը՝ օսեինը, այդ իսկ պատճառով դրանք օժտված են մեծ առանձգականությամբ և հազվադեպ են կոտրվում, տարիքի մեծացմանը զուգընթաց ոսկրում գերակշռում են անօրգանական նյութերը որոնք ոսկրը դարձնում են ավելի փխրուն։
Ոսկրային համակարգի անատոմիա
Մեծահասակ մարդու ոսկրային համակարգը բաղկացած է 206 առանձին ոսկրերից:
- Գանգ (Череп, Skull)
- Կորճոսկր (Подъязычная кость, Hyoid)
- Լսողական ոսկրիկներ(Слуховые косточки, Auditory ossicles)
- Ողնաշար (Позвоночник, Vertebral column)
- Կողոսկրեր (Ребра, Ribs)
- Կրծոսկր (Грудина, Sternum)
Վերջույթների կմախքը բաղկացած է 126 ոսկորներից, որոնք տեղակայված են հետևյալ հատվածներում.
- Վերին վերջույթներ (Верхние конечности, Upper limbs)
- Ստորին վերջույթներ (Нижние конечности, Lower limbs)
- Կոնքագոտի (Тазовый пояс,Pelvic girdle )
- Ուսագոտի (Плечевой пояс, Pectoral (shoulder) girdle)
Գլխի կմախք / Գանգ
Գանգը գլխի կմախքն է: Այն ունի հենարանային և պաշտպանական նշանակություն: Գանգը զետեղարան է իր խոռոչում տեղակայված գլխուղեղի, տեսողության, լսողության և հավասարակշռության, հոտառության և համի օրգանների, մարսողական և շնչառական համակարգերի սկզբնական բաժինների համար:
Մարդու գանգը կազմված է 23 (8 զույգ և 7 կենտ) ոսկրերից:
Գանգը բաղկացած է երկու բաժիններից՝ ուղեղային գանգից և դիմային գանգից:
Ուղեղային գանգի ոսկրերը՝
- Ճակատոսկր (կենտ ոսկոր)
- Գագաթոսկր (զույգ ոսկոր)
- Ծոծրակոսկր (կենտ ոսկոր)
- Սեպոսկր (կենտ ոսկոր)
- Մաղոսկր (կենտ ոսկոր)
- Քունքոսկր (զույգ ոսկոր)
Դիմային գանգի ոսկրերը՝
- Վերին ծնոտ (զույգ ոսկոր)
- Ստորին ծնոտ (կենտ ոսկոր)
- Քմոսկր (զույգ ոսկոր)
- Այտոսկր (զույգ ոսկոր)
- Արցունքոսկր (զույգ ոսկոր)
- Ստորին քթային խեցի (զույգ ոսկոր)
- Քթոսկր (զույգ ոսկոր)
- Խոփ (կենտ ոսկոր)
- Կորճոսկր (կենտ ոսկոր)
Կորճոսկր (ենթալեզվային ոսկր) և լսողական ոսկրիկներ
Կորճոսկրը փոքր U-աձև ոսկոր է, որը գտնվում է ստորին ծնոտի տակ: Կորճոսկրը մարմնի միակ ոսկրն է, որը կապ չի կազմում որևէ այլ ոսկրի հետ: Կորճոսկրի գործառույթն է օգնել շնչափողի բաց պահելուն և ձևավորել ոսկրային կցորդ լեզվի մկանների համար:
Մուրճիկ, սալիկ, ասպանդակ որոնք միասին հայտնի են որպես լսողական ոսկրիկներ, մարմնի ամենափոքր ոսկրերն են: Գտնվելով ներքին ականջում, դրանք ծառայում են ձայնը թմբկաթաղանթից ներքին ականջ փոխանցելուն։
Ողնաշար
Ողնաշարն ունի մետամեր (հատվածային) կառուցվածք և կազմված է ողերից։ Ողնաշարը մարմնի հենասյունն է, այն մարմնի ծանրությունը տեղափոխում է կոնքի և ստորին վերջույթների վրա, պաշտպանում է ողնաշարային խողովակում ողնուղեղը: Մարդու ողնաշարը կազմված է 33-34 ողերից, որոնցից 24-ը չափահաս մարդու դեպքում ազատ են, իսկ մնացածներն իրար սերտաճում են՝ առաջացնելով սրբոսկրն ու պոչուկը:
Որոշ գրականություններում ներկայացված է 26 ող։
Ողնաշարը կազմված է հետևյալ բաժիններից՝
- Պարանոցային Cervical(neck)՝ բաղկացած 7 ողերից,
- Կրծքային Thoracic(chest)՝ 12 ողերից,
- Գոտկային Lumbar(lower back)՝ 5 ողերից,
- Սրբոսկրային Sacrum՝ 5 սերտաճած ողերից, որոշ գրականություններում հաշվվում է 1
- Պոչուկային Coccyx՝ 3-5 սերտաճած և ապաճած ողերից, որոշ գրականություններում հաշվվում է 1
Բացառությամբ սրբանայինից և պոչուկայինց, յուրաքանչյուր ողն անվանվել է իր շրջանի առաջին տառի և վերևից-ներքև համարակալումով: Օրինակ՝ վերին կրծքային ողն անվանում են T1, իսկ ամենաներքևը՝ T12:
Կողոսկրեր և Կրծոսկր
Կրծոսկրը բարակ, դանակաձև ոսկր է, որը գտնվում է կմախքի կրծքային շրջանի առաջային մասի միջին գծի երկայնքով։
Կան 12 զույգ կողոսկրեր, որոնք կրծոսկրի հետ միասին կազմում են կրծքավանդակը։ Առաջին յոթ կողոսկրերը հայտնի են որպես «իսկական կողեր», քանի որ դրանք կապում են կրծքային ողերը ուղղակիորեն կրծոսկրի հետ իրենց կողային աճառի շերտի միջոցով: 8-րդ, 9-րդ և 10-րդ կողերը միանում են յոթերորդ կողոսկրի կողաճառին, կրծոսկրին չեն միանում, ուստի մենք դրանք համարում ենք «կեղծ կողեր»: 11-րդ և 12-րդ կողերը նույնպես կեղծ կողիկներ են, բայց համարվում են նաև «լողացող կողեր», քանի որ չունեն աճառային կցորդներ, դրանք կարճ են և վերջանում են որովայնի մկանների հաստության մեջ։
Ոսկրային համակարգի միկրոսկոպիկ կազմությունը
Կմախքը կազմում է չափահաս մարդու մարմնի զանգվածի մոտ 30-40%-ը։ Ճարպազրկված, չորացրած (մացերացված) կմախքն ունի 5-6 կգ զանգված, որն ամբողջ մարմնի զանգվածի 8-10%-ն է:
Ոսկրային բջիջներ
- Օստեոցիտներ
- Ոսկրային հյուսվածքի հիմնական բջիջներն են։
- Բջջի մարմինը տեղակայված է ոսկրի խոռոչում (լակունաներում)
- Կապվում են միմյանց հետ բարակ թելիկներով՝ կանալիկուլներով։
- Պահպանում են ոսկրային հյուսվածքի կենսաքիմիական հավասարակշռությունը։
- Օստեոցիտները բջջի տարբերակված ձևերն են և չեն կիսվում: Գոյանում են օստեոբլաստներից:
- Օստեոբլաստներ
- Պատասխանատու են ոսկրային մատրիքսի օրգանական մասի սինթեզի համար։
- Ակտիվանալով՝ սկսում են արտադրել կոլագեն և օստեոիդ։
- Այս բջիջներն ապահովում են միջբջջային նյութի հանքայնացումը կալցիումական աղերով:
- Երբ դառնում են ոչ ակտիվ, կարող են փոխակերպվել օստեոցիտների։
- Օստեոկլաստներ
- Խոշոր, բազմակորիզ բնորոշ ձևով բջիջներ են։
- Ոսկրը քայքայող բջիջներ են, բացակայում են ձևավորված ոսկրային հյուսվածքում,
- Կոլագենային թելերի հատվածները ֆագոցիտվում են օստեոկլաստներով և քայքայվում, ոսկրը քայքայվում է,
- Պատասխանատու են ոսկրի ապակառուցման (ռեզորբցիայի) համար՝ ազատելով կալցիում և ֆոսֆոր։
- Օստեոպրոգենիտոր բջիջներ
- Այս բջիջները համարվում են ավելի մասնագիտացված ոսկրային բջիջների (օստեոցիտներ և օստեոբլաստներ) նախորդները և հայտնաբերված են ոսկրածուծում։
- Օստեոպրոգենիտոր բջիջները հաճախ կոչվում են պրեօստեոբլաստներ:
- Տարիքի հետ օրգանիզմը կորցնում է օստեոպրոգեն բջիջներ սինթեզելու ունակությունը:
Արտաբջջային մատրիքս
- Օրգանական մաս (ոսկրային մատրիքսի 35-40%)
- Հիմնականում կազմված է կոլագեն I տիպից։
- Կոլագենային մանրաթելերն ապահովում են ոսկրի ճկունությունը։
- Պարունակում է նաև ոչ կոլագենային սպիտակուցներ՝ օստեոնեկտին, օստեոկալցին։
- Անօրգանական մաս (ոսկրի 60-65%)
- Հիմնականում կազմված է հիդրօքսիապատիտներից՝ (Ca10(PO4)6(OH)2)
- Ապահովում է ոսկրի ամրությունը։
- Ներառում է նաև այլ հանքային աղեր՝ կալցիումի կարբոնատ, մագնեզիում, նատրիում։
Նյութի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Medics.am կայքին

