ԲԺՇԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ /ՕՖԵՐՏԱ/
2025 թվականի ապրիլի 26-ի խմբագրված
1.1. «ՄԵԴԻԻՔՍ ԷՅ ԷՄ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ այսուհետ «Կատարող», ի դեմս ընկերության գործադիր տնօրեն Սուրեն Բաղդասարյանի, ով գործում է կանոնադրության համաձայն, սույնով առաջարկում /օֆերտավորում/ է պայմանագիր կնքել իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ, այսուհետ՝ «Հաճախորդ-Պատվիրատու», «Հաճախորդ-Ուսանող» «Հաճախորդ-Դասախոս» բժշկական ոլորտում կազմակերպված սեմինարների հասանելիությունը ապահովելու ծառայությունների մատուցման վերաբերյալ։
1.2. Սույն Օֆերտայի շրջանակներում Հաճախորդը և Ուսանողը կարող են համընկնել մեկ անձում:
1.3. Ակցեպտավորելով (ընդունելով) այս առաջարկը, որը բժշկական ոլորտում կրթական սեմինարների հասանելիությունը ապահովող վճարովի ծառայությունների մատուցման բոլոր էական պայմանները պարունակող պայմանագիր կնքելու պաշտոնական առաջարկ է, Հաճախորդը Կատարողի հետ կնքում է Օֆերտայի պայմանագիր՝ընդունելով սույն Պայմանագրով սահմանված բոլոր էական պայմանները։
1.4 Սույն Օֆերտայի Ակցեպտ է համարվում Հաճախորդի և (կամ) Ուսանողի մուտքը (գրանցումը) Հաճախորդի կողմից ընտրված ծրագրում (դասընթացում) և ընտրված ծրագրի համար կատարված ծառայությունների վճարումը՝ սույն Առաջարկի /օֆերտայի պայմանագրի/ 4-րդ Բաժնում նշված չափով և կարգով։
1.5. Օֆերտայի պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) չի պահանջում Հաճախորդի և Կատարողի (այսուհետ՝ Կողմեր) կողմից կնքում և/կամ ստորագրում , և Պայմանագրին միանալու տեսքով պահպանում է իրավաբանական ուժը, վերջինից բխող բոլոր հետևանքներով:
1.6. Օֆերտայի ընդունումը Հաճախորդի կողմից միաժամանակ հանդիսանում է համաձայնության հաստատում առ այն, որ Կատարողին իրավունք է վերապահվում ՀՀ գործող օրենսդրության համաձայն մշակելու Հաճախորդի կողմից իրեն տրամադրված անձնական տվյալները :
1.7. Պայմանագիրը կնքվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, «ՀՀ կրթության մասին» օրենքի, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների համաձայն:
1.8. Սույն պայմանագրում օգտագործվող հասկացությունները և պայմանները.
Կայք – ինտերնետային ցանցում Կատարողին պատկանող վեբկայքը https://medics.am հասցեով:
ՇՄԶ կրեդիտավորված դասընթաց՝ շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառում (այսուհետ՝ Միջոցառում)` առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման նպատակով շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերով ուսումնառության կազմակերպման և իրականացման գործընթաց
էլեկտրոնային ուսուցողական նյութ (այսուհետ՝ ԷՈՒՆ)` ինքնուրույն ուսուցման համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ մշակված և ցանցային կայքերում տեղադրված նյութ,
էլեկտրոնային մոդուլ`էլեկտրոնային ուսուցողական նյութերի ավարտուն միավորում, որը համապատասխանում է էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջներին,
Հեռավար (առցանց) ուսուցում՝ համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը մասնակցի և դասավանդողի միջև իրականացվում է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով:
Անձնական հաշիվ – Հաճախորդի գրանցման արդյունքում վերջինիս կողմից մուտքագրված /ստեղծված/ անձնական տվյալների համալիր, որը պարունակում է վավերացման, նույնականացման տվյալներ (էլեկտրոնային փոստի հասցե և գաղտնաբառ)՝ Կայքում դրա համար նախատեսված դաշտերում:
Մուտքի կոդ – տառաթվային կոդ, որը Հաճախորդին թույլ է տալիս մուտք գործել ինտերնետ ցանցի ռեսուրս և իր Անձնական հաշիվ: Մուտքի կոդի առկայությունը հաստատում է Հաճախորդի իրավունքը՝ մասնակցելու վերապատրաստման դասընթացներին:
Կատարողի էլ. փոստի հասցեն ՝ [email protected]
Կատարողի գտնվելու ՝ՀՀ,ք. Երևան, Արշակունյաց 2ա
Կատարողի հեռախոս՝ (+374)93 699 190
2.1. Կատարողը պարտավորվում է Հաճախորդին տրամադրել «Ինտերնետ» տեղեկատվական և հաղորդակցական ցանցի միջոցով ծրագրային ապահովման կրթական սեմինարների հասանելիություն (այսուհետև՝ «Ծառայություններ») բաժանորդագրությունների միջոցով, իսկ Հաճախորդը պարտավորվում է վճարել Կատարողի կողմից սահմանված վճարը՝ համաձայն պայմանագրի 4.1 կետի Հաճախորդի կողմից ընտրված համապատասխան բաժանորդագրության համար:
Կատարողը Հաճախորդին տրամադրում է մուտք միայն այն վերապատրաստման դասընթացների համար, որի համար հաճախորդը կատարել է համապատասխան վճարումը
2.2. Դասընթացներին մասնակցելու համար պահանջվող տեխնիկական պահանջները.
Աշխատանքն իրականացվում է Internet Explorer, Google Chrome, Safari, Opera, բրաուզերի միջոցով,MozillaAdobe Flash Player, տարբերակ 9 կամ ավելի նոր (անվճար հասանելի է Adobe կայքից)Բարձրախոսներ, ականջակալներ կամ ներկառուցված բարձրախոս:
3.1. Կաատարողն իրավունք ունի.
3.1.1. ինքնուրույն իրականացնել ուսումնական գործընթացը, որոշել դրա ձևերը և
մեթոդները, ընթացակարգը :
3.1.2. հաճախորդների նկատմամբ կիրառել խրախուսման և կարգապահական միջոցների կիրառում ՀՀ օրենսդությամբ սահմանված կարգով:
3.1.3. տեղադրել Հաճախորդին պատկանող ապրանքային նշանը կամ պատկերանշանը պատկանող Կատարողի՝ սույն Պայմանագրի առարկայի համար ստեղծված հարթակում:
3.2. Կատարողը պարտավորվում է.
3.2.1. 2.1 կետում նշված Ծառայությունների մատուցման համար Հաճախորդին տրամադրել
մուտք դեպի ծրագրակազմ Պայմանագրի կնքումից հետո, Հաճախորդին հատկացնել անհատական մուտք և գաղտնաբառ, ապահովել բոլոր տեղեկատվական և կրթական ռեսուրսների հասանելիությամբ, տրամադրել էլեկտրոնային տեղեկատվական կրթական միջավայրում աշխատելու համար անհրաժեշտ ծրագրային գործիքներ, մեթոդական և ուսումնական նյութեր, տեխնիկական աջակցություն:
3.2.2. hաճախորդի խնդրանքով տրամադրել տեղեկատվություն կատարված աշխատանքի մասին:
3.2.3. կազմակերպել և ապահովել կրթական ծառայությունների հասանելիության պատշաճ մատուցումը, նախատեսված սույն Պայմանագրի 2-րդ բաժնում:
3.2.4. ապահովել ուսումնական ծրագրի իրականացման մշտադիտարկում և վերահսկում` համաձայն ընտրված ծրագրով մատուցվող կրթական ծառայությունների ծավալի:
3.2.5. հաճախորդին տրամադրել կրեդիտավորման սերտիֆիկատ՝ հաստատված նմուշով, դասընթացի մասնակցելու և համապատասխան որակավորում ստանալու վերաբերյալ:
3.2.6. ընդունել Հաճախորդից ծառայությունների վճարը:
3.3. Հաճախորդ-Ուսանողն իրավունք ունի.
3.3.1.իրականացնել ծրագրային ապահովման շահագործման հետ կապված գործողություններ՝ համաձայն դրա նշանակության, այն է՝ օգտագործել ծրագրաշարի ֆունկցիոնալությունը իրենց նշանակությունից ելնելով:
3.3.2. ստանալ տեղեկատվություն Կատարողից սույն Պայմանագրի առարկայի, դրա կազմակերպման և տրամադրման վերաբերյալ:
3.3.3. հաճախորդը կարող է ցանկացած պահի հրաժարվել սույն Պայմանագրի Կողմ հանդիսանալու իր տված ակցեպտից,Կատարողի էլ.՝ հասցեին գրավոր դիմում ուղարկելու միջոցով: Ակցեպտի հետ կանչման դեպքում այդ պահի դրությամբ գնված բոլոր բաժանորդագրությունների գումարը /արժեքը/ չեն վերադարձվում:
3.4. Հաճախորդ-Ուսանողն իրավունք չունի.
3.4.1. վերարտադրել ծրագրակազմը, այդ թվում ձայնագրությունը համակարգչի հիշողության մեջ:
3.4.2. ձևափոխել ծրագրակազմը:
3.4.3. իրականացնել ծրագրակազմի բազմացում և հրապարակում։
3.4.4. տարածել Ծրագրաշարը կամ դրա մասերը, կամ կատարել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն Ծրագրաշարի օգտագործումից երրորդ կողմերի հետ հարաբերություններում առևտրային օգուտներ ստանալու համար:
3.4.5.տրամադրել երրորդ կողմերին իր անձնական էջի մուտքանունը և գաղտնաբառը,սեմինար-դասընթացների հղումները:
3.5. Հաճախորդ-ուսանողը պարտավոր է.
3.5.1. հետևել Կատարողի ներքին կանոնակարգին, ակադեմիական կարգապահությանը և վարքագծի ընդհանուր ընդունված նորմերին, մասնավորապես, հարգանք ցուցաբերել Կատարողի վարչական, կրթական աջակցության, անձնակազմի և այլ աշխատակիցների նկատմամբ:
3.5.2. երաշխավորել, որ սույն Պայմանագրով իր կողմից տրամադրված տեղեկատվությունը կեղծ չէ, չի պարունակում այլ անձի՝օրենքով պաշտպանվող անձնական տվյալ:
4.1. Պայմանագրով բաժանորդագրության արժեքը սահմանվում են անահատապես յուրաքանչյուր դասընթացի համար, սահմանված գումարի չափով։
4.2. Պայմանագրով գնված բաժանորդագրության/ների/ արժեքը վճարվում է Կատարողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Բանկային հաշվի մասին տեղեկատվություն տրամադրվում է բաժանորդագրության գնման ժամանակ:
4.3 Կատարողը չի հանդիսանում ԱԱՀ վճարող:
5.1. Սույն Պայմանագիրը հանդիսանում է հրապարակային պայմանագիր, և դրա պայմանները նույն են բոլոր միացողների համար։ Պայմանագրի յուրաքանչյուր մեկ պայմանի փոփոխությունը պարտադիր է դրա կողմ հանդիսացող յուրաքանչյուր Հաճախորդի համար։
5.2. Սույն Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվում է.
Հաճախորդի նախաձեռնությամբ, Պայմանագրի դադարման պահին փաստացի ստացած /մատուցված/ ծառայությունների դիմաց փոխհատուցելու դեպքում:
Կատարողի նախաձեռնությամբ Հաճախորդի կողմից կայքի ընդհանուր կանոնները չպահելու, մասնագիտական գծով ոչ հարիր վարքագիծ դրսևորելու, կեղծ տեղեկատվության հիման վրա կայք մուտք գործելու դեպքերում։
5.3. 5.2. կետի հիմքով Պայմանագրի լուծման դեպքում գնված բաժանորդագրությունների արժեքը հետ չի վերադարձվում:
5.4.Պատվիրատուի և Կատարողի վերահսկողությունից դուրս հանգամանքների պատճառով, որոնց համար վերջիններս պատասխանատվություն չեն կրում։
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
6.1. Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ և սույն Պայմանագրով սահմանված կարգով։
6.2. Հաճախորդն իրավունք ունի հրաժարվել Պայմանագրի կատարումից և պահանջել ամբողջական փոխհատուցել ծառայության վճարը, եթե Կատարողի կողմից ժամանակին չվերացվեն կրթական սեմինարների հասանելիության խոչընդոտները և թերությունները: Հաճախորդ իրավունք ունի նաև հրաժարվել Պայմանագրի կատարումից, եթե հայտնաբերվեն մատուցվող կրթական ծրագրի էական շեղումներ:
6.3. Եթե Կատարողը խախտել է Պայմանագրի պայմանները, Հաճախորդն իր ընտրությամբ իրավունք ունի.
6.3.1. կատարողից պահանջել սահմանել նոր ժամանակաշրջան, որի ընթացքում Կատարողը պետք է տրամադրի և ավարտի խոստացված ծառայությունը ողջ փաթեթը։
6.4. Այն դեպքում, երբ Հաճախորդը չի անցնում սեմինար-դասընթացը, Հաճախորդին չի տրամադրվում դասընթացի մասնակացության հավաստագիր:
6.5. Սույն Պայմանագրի գործողության ընթացքում ծագած բոլոր վեճերն ու տարաձայնությունները լուծվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով՝ այն հանձնելով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննարկմանը։
7.1. Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հաճախորդի կողմից ակցեպտավորելու պահից և գործում է բոլոր գնված սեմինար-դասընթացի բաժանորդագրությունների նկատմամբ:
8.1. Հաճախորդի և/կամ Ուսանողի կոնտակտային տվյալները ներառում են՝
– անուն, ազգանուն, հայրանուն
– Օգտանուն (օգտատիրոջ հորինած կեղծանունը-nickname)
– էլ. փոստի հասցե
– գաղտնաբառ
– հեռախոսահամար
-ներբեռնած նկար
– ավարտած բուհ
-մասնագիտություն
– աշխատավայր
– գիտական կոչում
Փոփոխությունները կատարվում են Հաճախորդի անձնական հաշվում փոփոխվող տվյալների մուտքագրմամբ:
Հաճախորդի նույնականացման տվյալները ներառում են՝ անձնագրի սերիան և համարը, հաշվառման կամ փաստացի բնակության հասցեները, ԲՈՒՀ-ի վկայականը կամ ԲՈՒՀ-ում շահառու հանդիսացող տեղեկանքը։
Նշված նույնականացման տվյալների փոփոխությունը կատարվում է ըստ դրանց հաշվառումը վարող և տրամադրող պաշտոնատար անձի կողմից նոր նշումով տվյալի տրամադրման փաստաթղթի առկայության դեպքում։
9.1. Դասընթացների ընթացքում փոխանցվող տեղեկատվությունը համարվում է Կատարողի մտավոր սեփականությունը և պաշտպանված է ՀՀ օրենքով սահմանված կարգով։
Դասընթացների ժամանակ ստացված տեղեկատվության տարածում առևտրային և այլ նպատակներով չի թույլատրվում:
9.2. Սույն Պայմանագրով նշված ամբողջ տեղեկատվությունը համապատասխանում է <<Ինտերնետ>> ցանցում Կատարողի պաշտոնական կայքում տեղադրված /հրապարակված/ էական պայմաններին։
ՍՈԻՅՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է <<ՄԵԴԻՔՍ ԷՅ ԷՄ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ։
ՄԻԱՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՇՏՈՒՄ <<ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ>> ՆՇՈՒՄՈՎ ԿՈՃԱԿԻ ՀԱՏԱՏԵԼՈՒ ՊԱՀԻՑ։
ՍՈՒՅՆ ԿԱՅՔԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ :
ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԾՈՒՄԸ ՈՉ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿՈՂՄԻՑԱՐԳԵԼՎՈՒՄ Է, ԻՍԿ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՈՂԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ:

