Մենք ստեղծել ենք Հայաստանում եզակի առցանց հարթակ, որի գլխավոր նպատակն է պարզեցնել և հեշտացնել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) գործընթացը:
Մենք գիտենք, թե որքան թանկ է բուժաշխատողի ժամանակը: Այդ իսկ պատճառով մեր հարթակում մեկտեղել ենք Հայաստանում գործող բոլոր այն կազմակերպությունների կրեդիտավորված դասընթացները, որոնք նպաստում են Ձեր մասնագիտական աճին: Այլևս կարիք չկա տեղեկատվություն փնտրել տարբեր աղբյուրներում. ամեն ինչ հավաքված է մեկ վայրում՝ Ձեր ձեռքի տակ:
Medics.am հարթակը ստեղծվել է այս պարզ, բայց կարևոր հարցերից՝
Ինչո՞ւ բուժաշխատողները պետք է բախվեն գիտելիքի հասանելիության սահմանափակումներին։
Ինչո՞ւ 21-րդ դարում մենք չենք օգտագործում համացանցի ամբողջ ներուժը, գիտելիքի ստացաման համար։
Որտե՞ղ գտնել ՇՄԶ կրեդիտավորված դասընթացներ։
Ինչպե՞ս հասկանալ դասընթացը կազմակերպող կազմակեպության պրոֆեսիոնալությունը։
Ինչպե՞ս համեմատել առաջարկվող դասընթացները
Մենք մեծ կարևորություն ենք տալիս օգտատիրոջ փորձառությանը, ուստի ստեղծել ենք գրանցման և վճարման առավելագույնս պարզ և արագ համակարգ:
Դասընթացի համար առցանց վճարելուց անմիջապես հետո համակարգն ավտոմատ կերպով Ձեզ է տրամադրում մասնակցության բոլոր անհրաժեշտ մանրամասները.
Սեղմեք ստորև կայքից օգտվելու կանոններին ծանոանալու համար
Մեր առաքելությունն է կառուցել կամուրջ բժշկական կազմակերպությունների և բուժաշխատողների միջև՝ ապահովելով որակյալ կրթության հասանելիություն:
Մենք հավատում ենք, որ Ձեր անընդհատ կատարելագործումը հիմքն է առողջապահական համակարգի հաջողության:
Մենք ջնջում ենք աշխարհաքաղաքական սահմանները, բժշկական համայնքի համար
Տարածե՛ք, աջակցե՛ք և համալրե՛ք մեր համայնքը


Ունեք մեծ փորձ և գիտելիքներ, ժամանակն է դրանցով կիսվելու

