Տեղեկություն
Մասնագիտական գործունեություն
- 2018 թ. – ներկա | Հիմնադիր և գլխավոր տնօրեն (CEO)
- Կազմակերպություն: «Pharm Project N» կրթական-խորհրդատվական նախագիծ
- Պարտականություններ: Դեղագործական ոլորտի մասնագետների (դեղագետներ, դեղագործներ, դեղատների տնօրեններ) համար մասնագիտական դասընթացների և սեմինարների կազմակերպում ու վարում։ Դեղատներում որակի ապահովման համակարգերի ներդրման խորհրդատվություն։
- 2014 թ. նոյեմբեր – 2018 թ. նոյեմբեր | Վերապատրաստման և մերչենդայզինգի մենեջեր (Training Manager & Merchandiser)
- Կազմակերպություն: «Նատալի Ֆարմ» (Natali Pharm) դեղատնային ցանց
- Պարտականություններ: Աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացում, դեղատներում ապրանքատեսականու ճիշտ դասավորվածության (մերչենդայզինգի) ստանդարտների ներդրում և վերահսկում։
- 2015 թ. – ներկա | Անհատ Ձեռնարկատեր (ԱՁ)
- Գործունեություն: Կրթական լրացուցիչ ծրագրերի իրականացում և դեղատնային գործունեության կառավարման խորհրդատվություն։
Վերապատրաստումներ և Դասախոսություններ
- ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հաստատված ՇՄԶ (Շարունակական մասնագիտական զարգացման) դասընթացների մշակում և վարում․
- «Որակի ապահովման համակարգային ներդրումը դեղատներում»
- «Դեղերի բացթողնման կարգավորումը և ինքնաբուժման ռիսկերը. ինչ պետք է իմանան դեղագետ/դեղագործները»
- «Նյարդային համակարգի վրա ազդող դեղեր․ Տագնապամարիչներ և Դոֆամինոմիմետիկներ (ցուցումներ, հակացուցումներ, փոխազդեցություններ)»
- «Վիտամինների և միներալների դերը առողջության պահպանման մեջ» (համահեղինակ)
- Կորպորատիվ վերապատրաստումներ․ Հայաստանյան առաջատար դեղատնային ցանցերի (օրինակ՝ «NG Pharm» ) անձնակազմի մասնագիտական գիտելիքների բարձրացմանն ուղղված սեմինարների իրականացում։
- Ուսումնական պրակտիկաներ․ Ոլորտի նորեկների համար դեղագործական շուկայի, դեղաբանական խմբերի և վաճառքի հմտությունների գործնական պրակտիկաների կազմակերպում։
Կրթություն
- Բարձրագույն դեղագործական կրթություն․
- Մասնագիտացում: Դեղագետ (Pharmacist), Դեղերի որակի ապահովման (QA) և դեղագործական մարքեթինգի/մերչենդայզինգի նեղ մասնագիտական ուղղվածություններ։
Դասընթացներ